Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղոթք հայրենյաց համար-3

Աղոթք հայրենյաց համար-3
15.06.2023 | 00:02

Տո՛ւր մեզ, Տե՛ր, ավելի մեծ և սրբազան հավատ, սթա՛փ միտք, առո՛ղջ դատողություն, կենդանի խոսքիդ սնունդը ամե՛ն օր արժանապատիվ ընդունելու կամեցողություն, Քո հոգացության Հովանու ներքո` փորձությունների արժանապատի՛վ հաղթահարում, արդա՛ր ու հաստատուն, Հայրահաճո՛ հասունություն, մեր անհատական խաչերը վերցնելու խոնարհ հանձնառում` Երկնքի արքայությա՛նն արժանանալու ապաշխարություն, օգտակա՛ր գործունեություն, Քեզ հաճո՛ աստվածպաշտություն, և անկեղծ, առա՛նց արատի ընկերասիրություն:

Ամե՜ն:

Դիտվել է՝ 1981

Մեկնաբանություններ